Asekose.am-ի հետ զրույցում, անդրադառնալով տեղեկություններին, որ ՀՀ վարչապետի թեկնածության հարցում Սերժ Սարգսյանի ընտրությունը կանգ է առել Կարեն Կարապետյանի` Գազի Կարենի վրա, «Ներազգային ազատագրական շարժում» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով խմբով բողոքի ակցիաներ է իրականացնում ընդդեմ «Գազպրոմ Արմենիայի» և գազի բարձր սակագնի, կարծում է, որ Կարապետյան Կարենն, իհարկե, թե արտաքինով ու թե կրթվածությամբ «խայտառակ չի անի, երկիրը համատարած բացահայտ «բառդել» ու խուժանանոց չի սարքի», սակայն կա մի «բայց»:
«Ինքն էլ նույն ռեժիմի մի մասնիկ է կազմելու, խամաճիկ, թեկուզ և ավելի կրթված ու զուսպ, սակայն դա ոչ մի էական, բան չի փոխի ժողովրդի սոցիալական ծանր վիճակում: Հնարավոր է փոխվեն ինչ-որ «երրորդա-չորորդական» բաներ` «թոզ փչելու» տարբերակով: Իսկ փաստը, որ ինքը Հայռուսգազարդի նախկին գլխավոր տնօրեն է եղել, դա կարող է ունենալ մեդալի 2 կողմ. կամ նա հասկանում է, որ այսօրվա այդ Վարդանիկը/«Գազպրոմ Արմենիայի» ներկայիս ղեկավարը/` մուննաթով, փողոցային ժառգոնով խոսացող ու իրեն չգիտես ինչի 21-րդ դարի մենեջեր երևակայող, խայտառակում է թե «Հայռուսգազարդը», թե ռուսաստանյան «Գազպրոմը», թե կառավարությունը ու դուրս է շպրտում նրան` փորձելով վերջինիս խարդախությունները կոծկել, կամ` լավագույն դեպքում նույնիսկ շտկել, կամ էլ` ինչն ավելի հավանական եմ համարում, «դոշ է տալիս» իր կոլեգայի համար, պահում ամեն կերպ»,-Asekose.am-ի հետ զրույցում նշել է Վահան Մարտիրոսյանը: