▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնու տաճարի տարածքում սրճարանի շինարարության որոշումը չեղյալ է հայտարարվել

Ժողովուրդ, ՀԱՂԹԱՆԱԿ.
Մեր վճռական պայքարն ու կամքը տվեց իր արդյունքները. Գառնիի տաճարի տարածքում սրճարանի շինարարության որոշումը չեղյալ է հայտարարվել:

Գառնին շատ թշնամու է հաղթել, հաղթեց նաև այս որկրամոլ բաշիբոզուկներին:

Դուք չեք կարող պղծել իմ Տաճարը:

Աչքներս լույս, սիրելի արորդիք, շնորհավոր, Հայ ազգ:

Վահե Անթանեսյան

Հիշեցնենք, որ երբ  լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Գառնու տաճարի տարածքում ոմն ռուսաստանաբնակ հայ 6 միլիոն դրամ է տրամադրել սրճարան կառուցելու համար, հասարակության տարբեր շերտեր իրենց դժգոհությունն ու բողոքի ձայնը բարձրացրեցին:

Իսկ մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվեցին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխեցին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերեցին Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее