▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եւս 200 կամավորականներ ցուցակագրվել են՝ դիրքեր մեկնելու համար

pastinfo.am-ի փոխանցմամբ`Քաշաթաղի վարչական շրջանից երեկ դիրքեր մեկնած հայ կամավորների առաջին հարյուրակը գտնվում է Մարտունու շրջանում: Խիստ անհրաժեշտություն չկա, սակայն նրանք գնացել են որպես պահեստայիններ, եթե որևէ սահմանային մասում լարվածություն լինի, աջակցություն ցուցաբերեն: 

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ հոգեբանական պահ կա, որպեսզի սահմանում գտնվող զինվորներն զգան, որ թիկունքում կամավորականներ կան՝ պատրաստ օգնելու ու աջակցելու:

Եվս 200 կամավորականներ էլ ցանկություն են հայտնել մեկնելու դիրքեր և արդեն իսկ ցուցակագրվել են: Առաջին 100 կամավորականները կվերադառնան օգոստոսի 6-ին և եթե անհրաժեշտություն լինի, ապա 200 կամավորականները կգնան նրանց փոխարինելու:

Քաշաթաղը զորքերին սննդային օգնություն ուղարկելու նախաձեռնությամբ է հանդես եկել և արդեն իսկ մեկ ավտոմեքենա գյուղմթերք են հավաքել՝ ուղարկելու համար:

«Մենք ՊՆ-ի հետ կապ ենք հաստատել և գյուղմթերքն ուղարկում ենք նրանց կողմից առաջարկված գոտիներ, հավաքված գյուղմթերքը հավանաբար կուղարկվի Ջեբրաիլի զորամաս»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Քաշաթաղի վարչական շրջանից երեկ դիրքեր մեկնած հայ կամավորների առաջին հարյուրակը գտնվում է Մարտունու շրջանում: Խիստ անհրաժեշտություն չկա, սակայն նրանք գնացել են որպես պահեստայիններ, եթե որևէ սահմանային մասում լարվածություն լինի, աջակցություն ցուցաբերեն: 
 
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը՝ հավելելով, որ հոգեբանական պահ կա, որպեսզի սահմանում գտնվող զինվորներն զգան, որ թիկունքում կամավորականներ կան՝ պատրաստ օգնելու ու աջակցելու:
 
Եվս 200 կամավորականներ էլ ցանկություն են հայտնել մեկնելու դիրքեր և արդեն իսկ ցուցակագրվել են: Առաջին 100 կամավորականները կվերադառնան օգոստոսի 6-ին և եթե անհրաժեշտություն լինի, ապա 200 կամավորականները կգնան նրանց փոխարինելու:
 
Քաշաթաղը զորքերին սննդային օգնություն ուղարկելու նախաձեռնությամբ է հանդես եկել և արդեն իսկ մեկ ավտոմեքենա գյուղմթերք են հավաքել՝ ուղարկելու համար:
 
«Մենք ՊՆ-ի հետ կապ ենք հաստատել և գյուղմթերքն ուղարկում ենք նրանց կողմից առաջարկված գոտիներ, հավաքված գյուղմթերքը հավանաբար կուղարկվի Ջեբրաիլի զորամաս»:
 
Դավիթ Դավթյանի խոսքով՝ նախաձեռնությունը շարունակական է լինելու, իսկ այս պահին կամավորականներից ստացած տեղեկությունը փոխանցելով՝ Դավթյանն ասաց, որ դիրքերում լարվածություն չկա:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее