Այսօր առավոտյան ՖԲ-ում կարդացի մի հոդված, որն ինձ մտորելու առիթ տվեց և ուզեցի այն կիսել նաև ձեզ հատ: Ինչն է պատճառը, որ այսօր որոշ ուժեր անընդհատ բարձրաձայնում են ժողովրդավարության մասին, երբ իրենք դրան այնքան էլ մոտ չեն:
Ահա հետաքրքիր մի նյութ, որը մեր աչքերը բացելու հնարավորություն կտա, եթե մտածելն ու տրամաբանելը մեզ դեռ հրաժեշտ չի տվել: Ինչու՞ սպանեցին Քադաֆիին: Այսօր մտորումներիս ընթացքում եկա այն եզրահանգման, որ աշխարհը քաոսի կողմնակիցն է և նա խիստ ագրեսիվ է տրամադրվում և շուտափույթ կերպով փորձում է ազատվել ծաղկող երկրներից և հայրենասեր և իր ժողովրդին սիրող լիդերներից: Եվ դրա վառ օրինակն է գեներալ Քադաֆիի սպանությունը:
Ինչ ուզում եք ասեք, սակայն ըստ իս` Քադաֆին հայրենասեր և հայրենիքի համար իսկական հոգ տանող լիդերներից մեկն էր, որի օրինակին եթե հետևեն շատ ու շատ լիդերներ, ապա իրենց երկիրը ուղղակիորեն կծաղկի: Իսկ մենք գիտենք, որ երկիր մոլորակի «տերերին» և հատկապես աշխարհի համար քաղցկեղ դարձած ԱՄՆ-ին ձեռք չեն տալիս այդպիսի հայրենասեր ու դրսից դժվար կառավարելի լիդերները: Եվ այսպես ինչու՞ սպանեցին Քադաֆիին:
1. Գալով պետության ղեկին, նա քշեց բոլոր միջազգային կորպորացիաները երկրից:
2. Փակեց ՆԱՏՕ-ի բոլոր ռազմական բազաները:
3. ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում էր 14 192 $:
4. Ընտանիքի ամեն մի անդամի համար տարեկան պետությունը վճարում էր 1 000 $ դոտացիա:
5. Անգործության նպաստ 730 $
6. Բուժքրոջ աշխատավարձ 1 000 $:
7. Ամեն մի նորածնի համար վճարվում էր 7 000 $:
8. Նորապսակներին տրվում էր 64 000 $՝ բնակարան գնելու համար:
9. Սեփական բիզնես սկսելու համար տրվում էր միանվագ 20 000 $ օգնություն:
10. Մեծ հարկերն արգելված էին:
11. Կրթությունն ու բժշկությունը անվճար էին:
12. Կրթությունն ու ստաժավորումն արտասահմանում կատարվում էր պետության հաշվին:
13. Բազմազավակ ընտանիքների համար գործում էին հատուկ խանութների ցանց, որտեղ մթերքների գինը խիստ սիմվոլիկ էր:
14. Ժամկետնանց մթերքների վաճառքի համար գործում էին մեծ տուգանքներ և ապրանքի առգրավում հատուկ ոստիկանության կողմից:
15. Որոշ դեղատներ անվճար դեղեր էի դուրս գրում:
16. Դեղեր կեղծելու համար գործում էր մահապատիժ:
17. Բնակարանային վարձ՝ բացակայում էր:
18. Էլեկտրաէներգիայի համար վճար՝ բացակայում էր:
19. Ալկոհոլային խմիչքների վաճառքը և օգտագործումը արգելված էր:
20. Բնակարանի և ավտոմեքենաների գնման համար տրվում էին անտոկոս կրեդիտներ:
21. Ռիելտորական ծառայությունները արգելված էին:
22. Ավտոմեքենա գնելուց 50%-ը վճարում էր պետությունը, իսկ իրենց պատերազմի հերոսների համար 65%:
23. Բենզինը ջից էժան էր՝ 1լ բենզինը արժեր 0,14 $
Միայն Մուամար Քադաֆիի կառավարման ժամանակ Լիբիայի հարավի նեգրերը ձեռք բերեցին մարդկային օրենքներ: Նրա 40 տարվա կառավարման ընթացքում Լիբիայի բնակչության թիվը 3 անգամ աճել է: Երեխաների մահացությունը նվազել է 9 անգամ: Երկրում կյանքի տևողությունը մեծացել է 51,5-ից մինևչ 74,5 տարի: Քադաֆին որոշում էր կայացրել դուրս գալ համաշխարհային բանկային համակարգից, որի օրինակին ուզում էին նաև հետևել 12 արաբական երկրներ:Եվ այս ամենից հետո ինչքան էլ որ ասեն, որ Քադաֆին իր հաշվեհամարին միլիարդներ էր դնում, բայց միևնույն է, թեկուզ և այդ հանգամանքը ևս հաշվի առնելով, նա հոգում էր իր երկրի և ժողովրդի բոլոր հոգսերը:Իսկ այժմ այս ծաղկող երկիրը վեր է ածվել քաոսային դժոխքի: