▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ուրախ եմ, որ իմ անունով սկսել են արդեն «սուրբերը» իրենց սուրբ հոգով ներշնչված գործունեությունն իրականացնել

Ես ուրախ եմ, որ իմ անունով սկսել են արդեն ,,սուրբերը,, իրենց սուրբ հոգով ներշնչված գործունեությունն իրականացնել։ Իբրև հավատացյալներ, իրենց թատերականացված խաղով, մեկ անգամ ևս անհատական անաստվածությունը փաստելով։ Անձս վարկաբեկելու միտումով, հորինելով մի հեքիաթ, մոռանալով գյուլնա տատուն հիշատակել։ Այս առեղծվածային պատմությունը հյուսելով, նշելով նաև Բարդակչյանի անունը, ցանկանում են սենսացիոն ֆիլմի սյուժե ձևավորեն, միայն թե մոռանում են մեկ հանգամանք, երբ Արմենիա հեռուստաեթերով Ալեքսան Ամարյանի բարձրաձայնած խնդիրը, թե աղանդները դրսից ամեն տարի կես միլիարդ դոլար են ստանում, ստուդիայում նստած և ոչ մեկ ,,սուրբ,, չառարկեց, իսկ երբ նա հայտարարեց, թե այդ գումարի 300 միլիոնը բաժին է հասնում Հայ Ավետարանական եկեղեցուն, որի միայն 30 միլիոնն է պարզ թե ուր է գնում, իսկ մնացած 270 միլիոնը անհայտ է, չգիտես ինչու նույն անձինք, որոնք այսօր, վերջապես ամիսներ հետո կարողացել են քարից դուրս բերել Առթուր արքայի սուրը, սկսել են այն ճոճել իրենց ,,շատ սիրած հայր Կոմիտասի,, գլխավերևում։ Ես ուրախ եմ, որ Սուրբ Հոգուց ներշնչված, որոշել եք պարզաբանումներ մտցնել և որոշ հարցեր լուծեք այնպես, ինչպես լուծում էր Համիդդը կամ Թալաթը՝ զեղծումներով… Հէ՜յ ժողովուրդ, ականջ արեք, Հայր Կոմիտասի խոսքից հետո ինչ որ երիտասարդներ փորձել են հարձակվել Գառն Աստուծո պատվելիի վրա և ,,պուրիի,, դանակով, որը ոչ ավել, ոչ պակաս արյունոտ էր արդեն իսկ, այսինքն ,,միքանի հոգի արդեն վարի էին գնացել,, հարձակվել է գործավարուհու վրա, բոռալով պահանջել է, ուր է նա, խեղճն է վախեցած հարցրել է ,,ո՞վ,, նա էլ թե ,,Բարդակչյանը,, տեսնելով որ խեղճ ,,հարիֆը տեղը գտնիում չի,, դուրս է գալիս ու դանակը նետում սեղանի տակ…։ Խնդրեմ, թե ինչ հրաշագործություններ են տեղի ունենում։ Այսինքն ,,Շողիկ,, ճամբարում սեռական դաստիարակության դասաժամի պոռոֆիլմերից հետո, հրաշքները սկսել են հաճախակի դառնալ ոմանց մոտ, որից ներշնչված ,,գյուլնար տատու,, խմբակը զորանալով սկսել է մեղադրել ինձ՝ Կոմիտաս վարդապետին, թե տեսնում եք, քանի որ նա (տկարս) իրենց մասին ,,սուտ,, լուրեր է տարածում, այդ լուրերից ոմանք ներշնչված, մի քանի հոգով փորձել են հարձակվել անմեղ մարդու վրա։
Զարմանալի բան, այս մեկ տարի է, անընդհատ քննադատում եմ Կոմայգու ,,հուրի-փերիներին,, բայց չգիտես ինչու, որևէ մեկը նրանցից ոչ մեկի առաջ ,,պուրիակինժալով,, դուրս չի գալիս…
Է՜խ, Աստծո խոսքը քարոզողներ, մի մոռացեք սուտ վկայության մասին պատվիրանը և մի փորձեք անմեղության դիմակով, անտիքրիստի ներաշխարհ ձևավորել…
Ով ականջ ունի լսելու, թող լսի։
Մեղք այն մեկուկես միլիոն անմեղներին, որոնք հանուն իրենց հավատքի նահատակվեցին, քանի որ չգիտեին, թե այս ՍՐԲԱԶԱՆ ԵՐԿԻՐԸ այս օրի պիտի հասցնեն…

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի գրառումը 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее