Հայեր, ես արևմտամետ չեմ, միաժամանակ ես ես ոչ ռուսատյաց եմ և ոչ էլ արևելքի թշնամի: Ուղղակի ես հայաստանցի եմ, ով ուզում է վաղն էլ ապրել անկախ երկրում, և իր երկրի ներքին կարգավորումը տեսնել հնարավորինս օպտիմալ եղանակով արված: Դրա օրինակը ինձ տալիս է ԱՄՆ-ը, Գերմանիան, նույնիսկ Իսրայելը, սակայն բացարձակ չի տալիս ՌԴ-ն: Մենք չենք կարող նաև որպես զարգացման մոդել ընդունել արևելյան փորձերը, որովհետև դրանց մի մասը` մուսուլմանականը հեռու է մեր մտածողությունից և այսօր նույնիսկ թշնամի է մեզ, իսկ ավելի արևելքում գտնվողներինը` ուղղակի շատ հեռու է մեզնից: Զարգացման այլ ուղի ես այսօր չեմ տեսնում և վախենամ, որ նման բան չեն տեսնում նաև մյուսները, ովքեր փորձում են ինչ-որ բան փնտրել պատմության խորքերում:
Ես հայաստանցի եմ, ով ուզում է վաղն էլ ապրել անկախ երկրում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet