▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեխային սպանել են ու հետո գցել ջուրը». Գյումրեցի սպայի հարազատները կասկածներ ունեն. galatv.am

galatv.am-ը գրում է, որ Գյումրեցի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի հարազատները չեն հավատում, որ իրենց որդու հետ կատարվածը դժբախտ պատահարի հետեւանք էր: Ինչպես հայտնի է, մայիսի 2-ին Վայոց ձորի զորամասերից մեկից անհետացել էր սպա Մերուժան Հարությունյանը, եւ տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո նրա դին հայտնաբերվեց Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից: Անհետանալուց առաջ գյումրեցի սպան խոսել էր նշանածի հետ: Հեռախոսազրույցից 15 րոպե հետո նրա հետ կրկին կապվել այլեւս հարազատները չեն կարողացել:

«Երեխայի ճակատային մասի վրա հետքեր են եղել, մյուս տեղերում որեւէ բան չկա: Աչքերի արանքում՝ քթարմատի մոտ են եղել այդ վերքերը»,-  լրագրողի հետ զրույցում ասել է սպայի հորաքույրը՝ Լամարա Մանուկյանը: Թե ինչից կարող էին առաջանալ վերքերը, հարազատները չեն կարող ասել:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանը ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ և ըստ նախնական վարկածի ընկել է գետը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее