▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ վարչակազմը մարդկանցից խլում է տները, մարդիկ հեռանում են երկրից` առանց ետ վերադառնալու ցանկության

Երբ երկիրը գտնվում է տնտեսական ծանր կամ ոչ բարվոք, այսպես ասենք, վիճակում, մարդիկ լքում են այն ժամանակավոր և կամ մշտական` որտեղ հաց, այնտեղ կաց սկզբունքից ելնելով: Նման դեպքերում մարդիկ գազազած չեն լքում երկիրը, քանի որ հույս ունեն, որ վիճակը կբարելավվի և իրենք մի օր կարող է և վերադառնան: Սակայն երբ վարչակազմը մարդկանցից խլում է տները` նրանց փողոց շպրտելով հանուն ոմանց անձնական շահերի և դա անվանում է ԳԵՐԱԿԱ ՇԱՀ, այդ մարդիկ հեռանում են երկրից գազազած` առանց ետ վերադառնալու ցանկության: ՀՀ երկրորդ նախագահի օրոոք կատարվեց հենց այս վերջին երևույթը, և բոլոր նրանք, ովքեր կարոտով հիշում են այդ օրերին իրենց լավ ապրելը` թող հիշեն նաև բռնի ուժով իրենց օջախներից վտարվածների ճակատագիրը:

Վախթանգ Սիրադեղյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее