Այսօր ինձ փոխանցեցին մի տեսահոլովակ, կոչվում է «Բոյկոտ», որը ցույց է տալիս, թե մեր անինքնասիրությունը ինչպես է անդրադառնում մեր իսկ վրա, երբ մենք մեր գումարները, աշխատած, կողոպտած, խաբած կամ քցած, առատորեն վատնում ենք այն երկրում, որը հետո մեր այդ նույն դրամներով զինում է այն ուժերին, որոնց ստեղծած փամփուշտը ուղղվում է մեր իսկ զավակների դեմ։ Չենք հասկացել երեկ և չեն հասկանում այսօր, որ ոչ այլոց ապրանքներով հայոց աշխարհը ողողելով, չարչիությամբ պիտի իմաստավորենք մեր անկախություն, այլ ճիշտ հակառակը արարենք, ստեղծագործենք այնպես, որ ուրիշները որպես չարչիներ գան մեր արտադրանքի ետևից և իրենց դրամը թողնեն մեր երկրում։ Չհասկացանք դա երեկ, չենք հասկանում դա այսօր և փոխանակ մենք մեր արդյունաբերությունը ձևավորելու զորացնելու, մեր ամբողջ ունեցածը ոչ թե տալիս ենք մեր գիտական մտքին, ապահովելու համար մեր իսկ ապահովությունն ու խաղաղությունը, այլ մի քանիներ իրենց անձնական գրպանը լեցնելու համար, մեր ողջ ռազմամթերքը բերում ենք դրսից և նրանք տեսնելով մեր տկարությունը, թուլությունը մեր քթից բռնած աղաղակում են «ատվի խաղը՝ մկան մահը»...
ե՞րբ ենք սթափվելու, դեռ սթափության ծայրը չի երեվում։ Սպասենք, թերեվս տեսնենք...
Նայեք եվ մտածեք, որպեսի հասկանանք երկիրը ոչ թե ներմուծելով է զարգանում, այլ արտահանելով, սակայն ոչ կենդանի մարմին, միտք-ուղեղ, այլ արդյունաբերական ապրանքներ...
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի գրառումը
Ֆեյսբուք