Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...
Նավալնին մահացել է:
Ցանկացած մարդկային կորուստ ցավալի է: Բայց չեմ հասկանում հայաստանյան որոշակի շրջանակների վշտաբեկ «էքստազը» ու «բռնապետական» Ռուսաստանին ու Պուտինին «պատերազմ» հայտարարելու մոլուցքը:
Էս պսևդոարևմտամետ «հումանիստները» լռում կամ նույնիսկ ծափահարում էին, երբ իշխանությունն անազատության մեջ խոշտանգեց ու մահվան հասցրեց ռեժիսոր Արմեն Գրիգորյանին:
Փաստորեն, սրանց սիրտը ռուսական ժողովրդավարության համար ավելի է ցավում, քան հայկական դեմոկրատիայի համար:
Սրանց համար Ռուսաստանում կատարվող ամեն ինչը քաղաքական հետապնդում կամ բռնապետություն է, արևմտյան ցանկացած բան «հումանիզմ», եթե նույնիսկ Արևմուտքի հովանավորությամբ Իսրայելը բացահայտ ցեղասպանություն է իրականացնում Գազայում:
Դուք սովորական «եվրոռաբիս գռդոնչիներ» եք, պարոնայք ու տիկնայք, որ պատրաստ եք անգամ Հայաստանի պետականությունը զոհել՝ ռուսական կայսրության դեմ սուր ճոճելով, մարդու դիակի վրա քաղաքական դիվիդենտ շահել:
Դուք նույնիսկ Նիկոլին եք գերազանցել ձեր ամբարտավանության մեջ...
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որ Պուտինը բռնապետ է, ագրեսոր, և հայության թշնամին՝ դա իմ անձնական համոզմունքն է։ Որ Ռուսաստանը մեղմ ասած՝ մեզ բարեկամ չէ՝ դարձյալ համոզված եմ և կապացուցեմ բազում պատմական փաստերով։ Բայց․ զարմանում եմ, թե հայերով ինչո՞ւ եք ողբում Նավալնիի մահը։ Թե՞ կարծում եք, որ եթե նա լիներ Կրեմլի գահին՝ Ռուսաստանը բարի քեռի էր դառնալու մեզ համար։ «Բարի ցարի» մասին հեքիաթը վաղուց է հօդս ցնդել։ Կայսրությունը մնում է կայսրություն, անկախ նրանից, թե ով է գահին, և կայսրության քաղաքականությունը դրանից երբեք չի փոխվում։
Եվ հակառակը պնդողները թող բացեն, կարդան հայ-ռուսական հարաբերությունների պատմությունը 17-րդ դարից սկսած և վերջացրած 1991 թվականի «Կոլցո» օպերացիայով, 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմով․․․»։
Դիտեք նաև՝