Այս լուսանկարներում 20 տարվա տարբերությամբ պատկերված է նույն տեղը` Կինո Մոսկվայի դիմաց, Երեւան հյուրանոցին կից առասպելական սրճարանը, որտեղ վայրի խաղողի տերեւների ստվերում նստում էին մեր քաղաքի հանճարները`Ֆրունզն ու Շերենցը, Ներսիսյանն ու Փելեշյանը... Փարիզում կամ Թիֆլիսում սա կլիներ պաշտամունքի տեղ` սեղանիկներից մինչեւ ճաշատեսակը: Երեւանում դա արմատախիլ է արվել` խաղողից մինչեւ անունն ու հետքը...Դուք ոչ միայն տականք եք, դուք նաեւ անճաշակ ու գռեհիկ տգետներ եք, որ զավթել եք իմ քաղաքը: Միայն հեղափոխություն!
Տիգրան Խզմալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից