Ուկրաինայի Դոնեցկի մարզի Սլավյանսկ քաղաքում ապրիլի 13-ին հրազենային վիրավորումից մահացել է ազգությամբ հայ 29-ամյա Ռուբեն Ավանեսյանը: Այս մասին գրում է REGNUM-ը: Ավանեսյանը Ուկրաինայի քաղաքացի էր:
Մեր հայրենակցի մահվան մասին լրատվամիջոցներում մի քանի վարկածներ են շրջանառվում:
Դրանցից մեկի համաձայն՝ անհայտ անձինք փորձել են նրա ավտոմեքենան կանգնեցնել Սլավյանսկի անցակետի մոտ, ինչից հետո կրակ են բացել նրա ուղղությամբ:
Դոնբասի կամավորական ջոկատներից մեկի առաջնորդը նշել է, որ Ավանեսյանն այլ ակտիվիստների հետ այդ պահին 2 ավտոմեքենաներով օգնություն էր տեղափոխում Դոնեցկից Սլավյանսկ: Նրա խոսքով՝ անզեն ակտիվիստներին հետապնդել են «Правый сектор»-ի ներկայացուցիչները և կրակ են բացել նրանց ուղղությամբ:
Նա նշել է, որ Ռուբեն Ավանեսյանը առաջին զոհն է և առաջին հերոսը:
Հիշեցնենք, որ Մայդանի առաջին զոհը ևս հայ էր՝ Սերգեյ Նիգոյանը: