Դարակերտի միջնակարգ դպրոցում ուսուցչի հարվածը աշակերտի կուրացման պատճառ է դարձել: Երբ ուսուցիչը իմացել է էր այդ մասին, ընդունել էր մեղքը և իր օգնությունն էր առաջարկել: Սակայն երբ երեխայի ծնողները ուսուցչին դատի էին տվել, ուսուցչուհին միանգամից հերքել էր կատարվածը: Մի քանի օր առաջ armnews-ի լրագրողը հարցազրույց էր վերրցրել երեխայի համադասարանցիներից, դասղեկից, տնօրենից: Նրանք ստորաբար ստել էին և հերքել փաստը: Նման տնօրենից սպասելի էր նման նենգ արարքը, չի ուզում դպրոցի անունը դուրս գա: Բայց եթե այդպես էր ուրեմն պետք էր նորմալ մանկավարժներ, ընդունել ոչ թե երեխայի կուրացման փաստը կոծկելով` փրկեր դպրոցի անունը: Երեխան կուրացել է ուսուցչի հարվածից դա փաստ է, որը պարզում են հատուկ ծառայությունները, իսկ տնօրենը կարծում է,որ դա հերյուրանք է`ուսուցչի հեղինակությունը գցելու առիթ: Ճանաչելով և լսելով տնօրենի մասին, ասեմ ամեն ինչ սպասելի է նրանից:
Asekose.am-ի ընթերցող:
Asekose.am-ը անդրադարձել էր դեպքին՝ նախ ներկայացնելով տեսողությունը կորցրած Գևորգ Սարուխանյանի ազգականի տրամադրած տեղեկությունը, ապա դպրոցում տիրող իրավիճակն ամենաթողության մասին պատմող և այն հերքող երկու արձագանք: