▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձնամաքրման աշխատանքները կշարունակվեն նաև ողջ օրվա ընթացքում

Ձնամաքրման աշխատանքները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվել են նաև անցած գիշերվա ընթացքում: Փողոցներում անխափան երթևեկություն ապահովելուց հետո արդեն երեկվանից հիմնական ուժերը կենտրոնացվել են բակերի, մայթերի, հետիոտնային անցումների մաքրմանը: Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերվա ընթացքում, մինչ առավոտյան ժամը 9:00 - ն ձյան մաքրման աշխատանքների համար գործարկվել է 57 միավոր հատուկ տեխնիկա, օգտագործվել է 105 տոննա  տեխնիկական աղ և 217 շլակային ավազ: Ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները կշարունակվեն նաև օրվա ընթացքում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее