▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեղյալ հայտարարե'լ որոշումը.«Բարև Երևան»-ը պահանջը Միկոյանի արձանի տեղադրման մասին

Այսօր Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցությունը հանդես եկել Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում է խմբակցության մամուլի ծառայությունը։
Հայտարարության մեջ ասվում է. «Երևանի ավագանու ապրիլի 30-ի նիստում ավագանին ընդունեց մի որոշում, որով Երևան համայնքի բնակիչների համար սահմանեց տեղական ինքնակառավարման մարմնի կողմից այս կամ այն որոշումն ընդունելու իրենց մասնակցության կարգը: Նույն օրը Երևանի ավագանին առանց բնակիչներին իրազեկելու, նրանց կարծիքը հարցնելու համաձայնություն տվեց Երևանի փողոցներից մեկում կանգնեցնել Կոմունիստական կուսակցության գործիչ, մարդկության դեմ ստալինյան ոճրագործության մասնակից Անաստաս Միկոյանի մահարձանը: Արձանի տեղադրման թույլտվությանը «կողմ» քվեարկած ավագանու անդամները կա՛մ անտեղյակ են բռնարարքներին մեղսակից ու հակահայ այս կոմունիստական գործչի անցյալին, կա՛մ իմանալով, բայց չընդվզելով դրա դեմ, իրենց քայլով արժևորեցին ինչպես հայերի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների գնդակահարությունները, մարդկության դեմ հանցագործությունները...
Չի բացառվում, որ ավագանու նիստին ներկաներից շատերի պապերը նույնպես ենթարկվել են Ստալինի, Բերիայի, Միկոյանի և մյուս հանցակիցների բռնություններին ու մահապատժի... Քաղաքակիրթ պետությունները կանգնեցնում են պետական, հանրային, մշակութային այն գործիչների արձանները, որոնք իրենց գործունեությամբ օրինակելի են եղել ազգի, պետության համար, իսկ նրանց մեծ ու փոքր սխրանքները ուսանելի եւ ընդօրինակման ենթակա են մատաղ սերնդի դաստիարակության գործում:
Անցած 1 ամսվա ընթացքում Միկոյանի մասին լսեցինք, կարդացինք, դիտեցինք հանրության մեծամասնության համար նախկինում անծանոթ շա՜տ նյութեր, որոնց գերակշիռ մասը խիստ բացասական նստվածք է թողել շատերի վրա: Որոշ անձինք եթե սկզբում համարձակորեն հրապարակավ պաշտպանում էին արձանի տեղադրման մասին որոշումը, ապա վերջին օրերին պարզապես գերադասում են չխոսել: Հանրային կարծիքն ակնհայտորեն դեմ է Երևանում Միկոյանի արձանի տեղադրմանը: Վիճակը շտկելու և մեր որոշումը վերանայելու համար կա մեկ ճանապարհ՝ չեղյալ հայտարարել ապրիլի 30-ի որոշումը, և այդ նպատակով կոչ ենք անում ՀՀԿ և ԲՀԿ խմբակցություններին՝ համատեղ ստեղծել ավագանու որոշման նախագիծ, որով չեղյալ կհայտարարվի ապրիլի 30-ի ավագանու որոշումը:
Կարծում ենք՝ որպեսզի ավագանու մոտակա նիստին նախագիծը ընդգրկվի օրակարգ, ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները կարձագանքեն հնարավորինս արագ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее