▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծայրահեղությունների սխալը


Ռուսների հետ կապված՝ մեր ժողովրդի մոտ երկու բևեռեցված, ոչ ռացիոնալ, զգացմունքային տեսակետ կա:
Հասարակության մեծ մասը այնքան է տարված ռուսներով, որ անգամ երկիրը ռուսական գուբերնիայնի վերածելու պատրաստակամություն ունի:
Հասարակության մի փոքր հատված էլ խանդավառվում է, որ որևէ միջազգային կառույց ռուսներին պատժող քայլ է անում:
Երկու տեսակետն էլ որևէ առնչություն չունեն իրական քաղաքականության հետ:
Ռուսաստանը կայսրություն է ու տեւական ժամանակ այդպիսինն էլ մնալու է: Սակայն մեր օգուտն է, որ այդ կայսրությունն ինտեգրված լինի միջազգային կառույցներին:
Այդ դեպքում՝ Մոսկվան ավելի կանխատեսելի քաղաքականություն կվարի ու պակաս վտանգավոր կլինի հարեւանների համար:


Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее