▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառեր են հատում` իբր թե այգի են կառուցելու...

Asekose.am-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանի  բնակիչներն ահազանգել են, որ  Սունդուկյան-Փափազյան փողոցների խաչմերուկները միմյանց հատող կանաչապատ տարածքում ծառեր են հատվում` ըստ երևույթին  անհայտ նախագծով շենքի կառուցման համար:

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից Արման Ավագյանը նշեց, որ մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ է կատարվում իրենց շենքի դիմաց.

«Մենք հարևաններով ծառեր ենք տնկել այդ հատվածում և երկար ժամանակ խնամում ենք դրանք, սակայն անհայտ մարդիկ եկել և հատում են այդ ծառերը` ասելով, որ պատրաստվում են այգի կառուցել, բայց պետք է նշեմ, որ իրենց այդ խոստումները այդքան էլ համոզիչ չեն. մեզ թվում է, որ կանաչապատ տարածքում պատրաստվում են շենք կառուցել, որովհետև հակառակ դեպքում չէին վերացնի ծառերն, որոնք  մենք տարիների ընթացքում պահպանել ենք: Նույնիսկ մենք` բնակիչներս, առաջարկել ենք իրենց նախագիծը վերցնել ու կառուցել այդ այգին , սակայն բնականաբար մերժվել ենք»:

Հարցին`  արդյոք բնակիչները տեղյա՞կ են, թե ում կողմից է իրականացվում  տվյալ նախագիծը`  Արման Ավագյանը պատասխանեց, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, քանի որ ոչ ոք այդ մասին նրանց չի տեղեկացնում ու ամեն ինչ կատարվում է գաղտնի:

 

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее