▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաղդասարյանի մտքերի վերաբերյալ` «աններդաշնակ տեղեկատվության» մասին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի մամլո
ասուլիսի վերաբերյալ ֆեսբուքյան օգտատեր Գոռ Առաքելյանի կողմից տեղադրված գրառումը/ իրականում` Գոռ Սաղաթելյան-Asekose.am/  չի համապատասխանում իրականությանը և իր մեջ պարունակում է աններդաշնակ  տեղեկատվություն:
Իրականում Վ. Բաղդասարյանի կողմից էլեկտրաեներգիայի սակագնի բարձրացմանն ուղղված  և կառավարության կողմից հատկացվող օգնության մասին հարցին տրվել է
հետևյալ պատասխանը. «Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ ապա Վահրամ Բաղդասարյանը նշեց, թե այլընտրանք չկար, եւ սակագինը պետք է բարձրանար: Նրա խոսքերով՝ ՀՀ-ում չկա մի մարդ, որ կողմ լիներ այդ բարձրացմանը»:
Իսկ հարցին, թե արդյոք հազար դրամով բարձրացումը հարցի լուծում էր, եթե նկատի ունենանք, որ ՀՀ բնակչության մեկ երրորդ մասն աղքատության գծից ներքեւ է ապրում, այս առնչությամբ Վ. Բաղդասարյանը ասաց. «Ի՞նչ եք կարծում, ցանկալի՞ էր
կառավարության համար, Սերժ Սարգսյանի համար նման հրահանգ իջեցնել, որ այդ աշխատավարձերի բարձրացման փուլում եւ այլն եւ 105 հազար ընտանիքի նորից այդ
սոցիալական միջոցառումը նույնպես կատարվեր: Այդ 105 հազարը նրանք են, ովքեր ընդգրկված են աղքատության նպաստների ցուցակի մեջ: Այդ հազար դրամը հաշվարկված
է, քանի որ 730 դրամով էր ավելանում նրանց ծախսը»:

 

ԱԺ ՀՀԿ խմբակցություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее