▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային պարերի ուսուցում՝ Ազատության հրապարակում

ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների ծրագրով Ազատության հրապարակում կազմակերպվել է ազգային պարերի ուսուցում: Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և «Կարին» ավանդական երգի-պարի համույթի նախաձեռնությամբ՝ այդպիսով ազդարարելով նաև «Ազգային պարի դպրոց» ծրագրի մեկնարկը, որով ազգային պարը դպրոցներում կդառնա պարտադիր առարկա:

Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով մասնակիցներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է ծրագրի կարևորությունն ու համոզմունք հայտնել, որ ազգային պարերի նկատմամբ նման ուշադրությունը արդյունքներ կտա ու կնպաստի ազգային արժեքների ոչ միայն վերականգնմանը, այլև տարածմանը:

Ազատության հրապարակում ազգային պարեղանակները մինչև ուշ երեկո համախմբել են ինչպես երևանցիներին ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հայերին, այնպես էլ ՝այլազգիներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее