▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսպես որ շարունակվի, Ինգայի և Անուշի ինադու Հայաստանում կոնչիտաները կշատանան

Ինչ արած Կոնչիտա ես էլ պետք է գրեմ քո մասին, որովհետև ինչպես ես հասկացա ֆեյսբուքահայությունն առանց քեզ կյանք չունի…Քեզ հետ քնում, արթնանում, ապրում, շնչում և այլասերվում է…Ծիրան չկա ուստի Կոնչիտայացման, Կոնչիտա զակատ անելու սեզոնը սկսել է…
Գրառումներ-գրառման հետևից` տարատեսակ, տարաբովանդակ, տարբեր մակարդակի, տարբեր բնույթի` ծայրահեղ քյառթուից մինչև նուրբ, շատ նրբիկ եվրոպականի…
Նախ` հարգելիներս ժյուրիներ չեն, ժյուրիները չեն նստում…Ժյուրիի անդամներն են նստում, ժյուրիի անդամ դառնում են, լավագույն դեպքում ընտրվում են… Չգիտես ինչու բոլորը` գրեթե բոլորը գրում են ոչ թե ժյուրիի անդամները, այլ ժյուրիները…
Հարգելի բանասերներ, գուցե ես եմ սխալ?...
Երկրորդ` այսպես որ շարունակվի գրդոնչիների թիվը կարծես գնալով կշատանա,կբարգավաճի թե <ՖԲ>>-ում, թե բոլոր կայքերում, թե գրեթե բոլոր լրատվամիջոցներում ու կարծես բոլոր բնագավառներում…Առավելապես քաղաքականությունում…
Երրորդ` այսպես որ շարունակվի, Ինգայի և Անուշի ինադու Հայաստանում կոնչիտաները կշատանան կամ ընդհատակից դուրս կգան…
Շուտով փողոցներում կհայտնվեն մարդիկ մայկաների վրա` <<Մենք բոլորս Կոնչիտա ենք>> գրառումներով:
Այ այստեղ ստիպված ինադու ես էլ կհիշեմ Կոմիտասին` դե եկ վարդապետ ու մի խելագարվիր…

Ռոբերտ Մելքոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее