▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսօր լրանում է Վազգէն Ա Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 105 ամյակը

Այսօր լրանում է Վազգէն Ա Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 105 ամյակը, այս առիթով   Մայր Աթոռի եկեղեցական Հայեցակարգային Գրասենեակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանեանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելիներ,  Այսօր լրանում է Վազգէն Ա Ամենայն Հայոց Հայրապետի ծննդյան 105 ամյակը: Ըստ ընկալյալ ավանդության այս օրը Սեւանի Վազգենյան Դպրանոցի ուխտի վերանորոգության օրն է: Շնորհավորում եմ Դպրանոցի հիմնադիր Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին, բոլոր ներկա և նախկին Վազգենյանցիներին, տեսչական և դասախոսական կազմերին:

Դու հույսի տաճար, դու լույսի կաճառ,
Անխախտ Դպրեվանք դու մեր Վազգենյան:
սիրով և աղոթքով,
+Բագրատ
նախկին տեսուչ Վազգենյան Դպրանոցի» :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее