▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այնպիսի տպավորություն էր, որ մեր արգանդը ամուլ է

Անկեղծ ասած` սեպտեմբերի 3-ից հետո այսօր առաջին անգամ, ընդորում երկու կետով, հոդաբաշխ խոսք լսվեց հայաստանյան քաղաքական դաշտում` Մաքսային միության եւ ԵՄ ասոցացման համաձայնագրի առնչությամբ:
Թե չէ այնպիսի տպավորություն էր, որ մեր արգանդը ամուլ է, ու բացի ՄՄ-ին հայհոյելուց, կամ կեղծ` քաղաքական կատեգորիաներով արեևմուտքին ու Ռուսաստանին պաշտպանելուց, բոլորը գիշերները թաքուն պար են գալիս իրենց վերմակների տակ, որ Հայաստանը վերջապես անդամակցեցէ Մաքսային միությանը, բայց բացահայտ ձենները չի լսվում, ռիսկ չեն անում ասել, որ Հայստանը այլընտրանք էլ չուներ այլ կերպ վարվելու:
Առաջինը հոդաբաշխ խոսքը ԵՊՀ եվրոպական կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանին էր. նրա հարցազրույցը` պատճառաբանված, գրագետ, տեղյակ, ուր նաեւ ասվում էր, որ Հայաստանը թերեւս չմտնի մաքսային միություն` նշվում էին կոնտուրները, թե` ինչու:
Երկորդը` Դավիթ Շահնազարյանի մտքերն էին` հնչած այսօրվա քննարկման ընթացքոմ. այն է` պետք է անպայման ստորագրել ասոցացման մի փաստաթուղթ ԵՄ-ի հետ, տարիների աշխատանքը ջուրը չգցելու համար` Բելոռուսից բարձր, Վրաստան-Մոլդովայից ցածր, ինչն էլ նրա տպավորությամբ, հնարավոր է:
Ասել է` պետք է հաշվի առնել արդեն իսկ ստեղծված վիճակը ու այդ վիճակից ելքեր գտնել, ելքեր առաջարկել:
Ինչն էլ արել է Դավիթը:
Թե չէ կոնյուկտուրնի ելույթների ժամանակը վաղուց անցել է:
Երկիրը, տարածաշրջանը, դրա կաիքը չէ որ ունեն. այլ` լուծումների, առողջ առաջարկների:
Փորձենք զարգացնել:

 

Լրագրող Կարմեն Դավթյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее