▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի քան քառորդ դար միայնակ՝ խոնավ և ցուրտ տնակներում

Գյումրու տնակային ավաններում մի կերպ պատսպարված միայնակ տարեցների վիճակն օր օրի վատթարանում է, նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:

Միայնակ տարեցներից շատերի տնակները վաղուց շարքից դուրս են եկել և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել կացարանները:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն ամենօրյա այցելությունների ընթացքում փորձել են առավել ծանր վիճակում հայտնված մի շարք տարեցների հորդորել, որ նրանք համաձայնեն տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ, սակայն սովորաբար նրանց գերակշիռ մեծամասնությունը հրաժարվում է այդ մտքից՝ գերադասելով խոնավ և ցուրտ վագոն-տնակները: Անշուշտ, այս խնդրի լուծմանը պետք է մասնակցություն ունենան տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Գյումրու վագոն-տնակային ծանր պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее