▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավարտվել է Աղթամարի եկեղեցու վերանորոգումը

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցին կրկին բացվել է այցելուների առաջ: Թուրքական «Զաման» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը 2012 թվականից սկսել էր եկեղեցու և նրան կից տարածքի բարեկարգումը՝ նպատակ ունենալով բավարարել այցելուների հիմնական պահանջները: Վերանորոգման ծախսերը հոգացել է  Մշակույթի և զբոսաշրջության նախարարության մշակութային հարստության և թանգարանների  գլխավոր վարչությունը: Գրում է ermenihaber.am-ը:

Նորոգվել և բարեկարգվել են այցելուների դիմավորման վայրը, տոմսարկղը, ճանապարհները, նորացվել է անվտանգության համակարգը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее