▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահությա՞ն, թե՞ Հիվանդապահության նախարարություն

Այսօր մարզերում տասնյակ սանէպիդկայանների աշխատանքային վերջին օրն էր. Հարյուրավոր մարդիկ մնում են առանց աշխատանքի, քանի որ այսուհետ սանէպիդկայան կգործի միայն մարզկենտրոնում: 

Հարյուրավոր հուսահատ մարդիկ այլևս չեն էլ կարծում, որ իրենց բողոքի ձայնը որևէ մեկն իշխանությունում կլսի ու խնդրել են Asekose.am-ին՝ առողջապահության  պատասխանատուներին ու կառավարությանը հիշեցնել հայ բժիշկ, հոգեբույժ-հոգեթերապևտ Հարություն Մինասյանի այս խոսքերը՝ հուսով, որ դրանք կլինի սթափեցնող վերևների համար:  

«Ի սկզբանե սովետական առողջապահությունը կոչվում էր կանխարգելիչ առողջապահություն, որի նպատակն էր կանխել հիվանդությունների առաջացումը:

Այդ պատճառով էլ նախարարությունը կոչեցին Առողջա-պահության այլ ոչ թե Հիվանդա-պահության նախարարություն:

Սակայն Անկախ Հայաստանում որոշեցին, որ պետք է պահել-պահպանել ոչ թե առողջներին, այլ հիվանդներին:

Ուստի սկզբից փակեցի Բժշկական ինստիտուտի 70 տարի գործող սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը իր բազմաթիվ ամբիոններով ու լաբորատորիաներով, որոնցում աշխատում էին տասնյակ պրոֆեսորներ ու գիտնականներ:

Հետո փակեցին շրջանային սանէպիդկայանները, որոնցում աշխատում էին հարյուրավոր փորձված բժիշկ մասնագետներ` սանիտարական բժիշկներ, սննդի հիգիենիստներ, կոմունալ հիգիենիստներ, արդյունաբերական հիգիենիստներ, դպրոցական հիգիենիստներ, տոքսիկոլոգներ, միջատաբաններ, ճիճվաբաններ, մակաբուծաբաններ, քիմիկոսներ և այլ:

Հետո Երևանի կենտրոնում գտնվող Էպիդեմիոլոգիայի ինստիտուտի գեղեցիկ շենքը, որ կառուցվել էր սովետական դժվարին տարիներին, խլեցին ու տվեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, իսկ վաստակաշատ գիտնականներին աքսորեցին արվարձան:

Հետո լուծարեցին Պրոֆպաթոլոգիայի ԳՀԻ-ը: Հետո լուծարեցին Շրջակա միջավայրի հիգիենայի և կանխարգելիչ թունաբանության ԳՀԻ-ը:

Ահա այդպես սանիտարիա և հիգիենա բժշկական գիտությունը վերացավ Հայաստանից:

Հայաստանը վերածվեց աղբանոցներով ու պոչամբարներով հարուստ, թունավոր հողով, ջրով, օդով, սննդամթերքով և օնկոլոգիական հիվանդներով հարուստ երկրի: Բժիշկ Լևոն Տիգրանյանի, 1881թ. Երևանում հրատարակած «Առողջապահական թերթի»  կարգախոսը եղել է. «Բժշկականությունը գործադրվում է նաև վայրենի ազգերի մեջ, իսկ առողջապահորեն` ապրում են միայն լուսավորյալ ազգերը»»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее