▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Երիցյան, էլ չփորձես նսեմացնել մեր բանակը, չփորձես, լսո՞ւմ ես

Պատերազմը PR լինելու թեմա չի: Պատերազմը էժան դիվիդենտներ հավաքելու թեմա չի: Պատերազմը գլուխ գովելու ու կեղծ հայրենասիրություն բանեցնելու թեմա չի: Պատերազմը դաժան բան է, որի ժամանակ անմեղ մարդիկ են զոհվում: Երբ պատերազմ սկսի նորից, կռվողը կռվի կգնա, փախչողը՝ կփախչի: Երբ պատերազմ սկսի նորից, հայրենասերը բանակի կողքին կլինի, հայրենիքն ատողը լավագույն դեպքում կլքի երկիրը: 
Այս օրերին ցավով եմ լսում, թե ինչպես են մեր մի շարք քաղաքական գործիչներ էժան պոպուլիզմ բանեցնում ու փորձում իրենց հայրենասիրական մղումներն ի ցույց դնել՝ հաճախ նսեմացնելով մեր բանակին: Մենք ողջ օրը խոսում ենք, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակն ունենք, որը հրաշալիորեն պաշտպանում է մեր սահմանները, իսկ արմեներիցյանները մեզ փորձում են հակառակում համոզել:
Երեկ կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, հանդես է եկել հայտարարությամբ: «Մենք ունենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքացիական պաշտպանության ծառայություն իրականացնող 4000 զորք, և ես առաջարկում եմ, մեզ տրամադրել տարածք, տալ զենք, որ այդ զորքը բանակի տղաների հետ միասին ծառայեն այնտեղ։ Մենք պատրաստ ենք պաշտպանության նախարարության հետ ծառայել այնտեղ»:
Մեր բանակը մեզ հրաշալիորեն պաշտպանում է հարգելի պրն Երիցյան: Հասկանում եմ, որ ձեր քայլով ոզում եք ձեր, ապա նաև ձեր կառույցի հայրենասիրությունն ընդգծել և ցույց տալ , թե ինչ կարևոր կերպար եք, բայց մի պահ հանգստացեք խնդրում եմ: Էդ 4000 հոգուց հարցրե՞լ եք ուզում են գնան սահման պահեն, թե՞ չէ: Նրանց ֆունկցիան դա՞ է: Էդ ձեր 4000 հոգուց մի քանիսն իմ ընկերներն են ու հաստատ չեն ուզում իրենց ընտանիքներին թողեն գնան սահման: Ինչի՞ եք բոլորի անունից խոսում: Թե՞ գիտեք, որ ձեր խրոխտ առաջարկը մերժվելու է, դրա համար եք ասում: Ասում եք, ասելո՞ւ համար: Ասեմ, որ էդ ձեր ասելուց մարդկանց մեջ մեծ պանիկա է սկսվում: Սովորական մարդու մոտ հարց է առաջանում, լավ, եթե մեր բանակն էնքան թույլ է, որ երկու դիվերսանտի հախից չի կարում գա, բա լայնամասշտաբ պատերազմի ժամանակ ի՞նչ ենք անելու: Ինչի՞ եք նսեմացնում բանակը ձեզ PR անելու համար: Դուք առհասարակ մտածո՞ւմ եք:

 

Գեղամ Ասլամազյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее