▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամիչն ու Ալեքսանյանը քվիթ եղան


Այսօրվա նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Ա և Գ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին որոշումը։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, «Ա և Գ» ընկերությունը առնչվում է Ազգային ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան հետ։

Շաբաթներ առաջ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2009-2010 թվականներին անբարեխիղճ մրցակցության համար տուգանել էր «ԱլեքսԳրիգ»-ին, որը դարձյալ պատկանում է Սամվել Ալեքսանյանին: 
Փաստորեն, Արգամիչն ու Ալեքսանյանը քվիթ եղան:

Սուրեն Սուրենյանց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее