▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդյո՞ք ազնիվ է իրար ամբողջ օրը ջան ասել, ջան լսել ու հաջորդ օրը բացահայտ սպառնալ

Տարօրինակ քաղաքական դաշտ ունենք՝ իր հիանալի քառյակով, արբանյակներով-բանով: Փաստորեն իրար մեջ չեն կարողանում քննարկում ծավալել, անկեղծորեն ասել այն, ինչ մտածում են, ու իրար մեսիջներ են ուղարկում ինտերնետի միջոցով:

Այսպես, Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի շանտաժ արեց իր դաշնակցին՝ Ծառուկյանին, բաց տեքստով ասելով՝ իշխանությունների հետ համագործակցելու դեպքում կկորցնես երկու տարվա ձեռք բերած հեղինակությունդ: Այսինքն՝ իմ հարակից քարոզիչներին կասեմ, ոնց որ նակխինում, քեզ բզիկ բզիկ կանեն: Այ թե ոնց ծեր աղվեսը էդ եքյա մարդուն իր ցանցը գցեց:

Բա մեկը չեղավ ԲՀԿ-ում, որ ասի մեր ռեսուրսների վրա նստել եք, մեր ռեսուրսներով սնվում եք ու առաջի պատահած քարը մեր բոստանն եք գցում:
Ու փոխանակ ԲՀԿ-ի ռեսուրսը պատասխանի Լևոնի պարզ շանտաժին՝ ՀԱԿ-ի հետ համաքայլ հարձակվել են Շարմազանով Էդիկի վրա, որը Լևոնի հոդվածը նենգ համարեց: Բա նենգ չի, ինչ ա, կարող են բացատրել Բարգավաճները? Ծառուկյանը փողը տալիս ա, որ էդ կառույցը գոյատևի, բայց հարված է ստանում՝ խնամուն հոշոտելու և իրեն շանտաժելու տեսքով, ու ոչ մի խոսք, լուռ հանդուրժում եք և կրկին հիշում ձեր հին թիրախին՝ Շարմազանովին, ով ձեզ ավելի լավ պաշտպանեց, քան դուք ինքներդ:

Կես միլիոնանոց կուսակցությունում չգտնվեց մի մարդ, ով կանգներ իր առաջնորդի կողքին և չթողներ, որ կես տոննայանոց բազուկ ունեցող էդ ահռելի մարդուն Լևոնը մի բուռ սարքի: Բա ինչի համար է մարդը միլիոններ ծախսում իր քարոզչախմբերի վրա, զարմանում եմ: Կամ արդյոք ազնիվ է իրար սաղ օրը ջան ասել, ջան լսել, ու հաջորդ օրը լրատվամիջոցներով բացահայտ հաթաթա տալ՝ կամ իմ դսաշտում պետք ա խաղաս, կամ կոչնչացնեմ: Էն դեպքում, որ հենց Ծառուկյանը փրկեց էդ կործանվող, բզկտված ու հազար կտոր եղած կառույցը:

Ուրեմը հալալ ա Լևոնին, որ մի հարվածով համ շանտաժ ա անում, համ շանտաժվողի կողմից գուրգուրվում, համ բանավեճը ուղղորդում դեպի ՀՀԿ-ն ու նրա խոսնակը: Խելքի եկեք, թե չէ մանրից դարձել եք Լևոնի ֆեյքը:

Ռոման Բաբայան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее