▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս ոչ ոք չհարցրեց, թե ինչո՞ւ պատասխան չտվեց իր առանձնասենյակում դպրոցական ծեծելու համար

 Լրագրող Աննա Իսրայելյանն, արձագանքելով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ լրագրողների հետ այսօրվա զրույցին, ֆեյսբուքյան իր էջում գրել.


Այնքան եմ ափսոսում, որ երբ այսօր Սուրիկ Խաչատրյանը հուզված ասում էր, թե ուզում է միայն իր արարքների համար պատասխան տալ, իմ հարգելի գործընկերներից որեւէ մեկը իրեն չհարցրեց, թե բա ինչո՞ւ պատասխան չտվեց մարզպետի իր առանձնասենյակում դպրոցական ծեծելու համար: Կամ երբ ոչ պակաս հուզված հարցադրումներ էր անում, թե արդյոք իրենք էլ չէի՞ն օգնի իրենց վատ վիճակում գտնվող եղբորը, եթե արարքը մարդասպանություն չէ կամ մեկի ընտանիքին խորապես չեն դժբախտացրել՝ էլի չհարցրեցին, թե բա ինչու իր եղբայրների երկու որդիներին, որոնք մարդասպանություն էին հենց արել՝ դանակահարելով սպանելով մի երիտասարդի, մեկին պատժից պրծացրեց, մյուսն էլ վաղաժամկետ ազատ արձակվեց... Գուցե թե հին գործեր են, եւ այդ պատճառով իմ երիտասարդ գործընկերները չէին հիշում այս ամենի մասին:

 

Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետը,  խոսելով 2013 թվականի հունիսի մեկի դեպքերից, նշել էր, թե ցավ է ապրում, որ «երիտասարդ տղա է մահացել» եւ այդ «արյունը թափվել է» իր տանը, բայց ինքը «մեղքի զգացում չունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее