▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտեղյակ լինելով՝ շատերը մնում են անՊաշտպան

Օմբուդսմենի ինստիտուտի ստեղծումից շուրջ 10 տարի է անցել, սակայն շատերը դեռ տեղյակ չեն՝ որ դեպքերում դիմել Մարդու իրավունքների պաշտպանին կամ որտեղ է նրա գրասենյակը: Միևնույն ժամանակ, մարդիկ երբեմն հեռավոր վայրերից գալիս են Օմբուդսմենի գրասենյակ և հիասթափությամբ պարզում, որ օրենքն արգելում է Օմբուդսմենին միջամտել տվյալ տեսակի գործերին:

Այսպիսով, մի կողմից Պաշտպանին դիմում են մարդիկ, ովքեր ըստ օրենքի պետք է այլ տեղ փնտրեն պաշտպանություն, մյուս կողմից, անտեղյակ լինելով Օմբուդսմենի օգնության հնարավորությունից, շատերը մնում են անպաշտպան:

Այս ամենը շտկելու համար Պաշտպանի աշխատակազմը, մի շարք սրտացավ գործընկերների հետ, ստեղծել է տեղեկատվական հոլովակ, որը կօգնի մարդկանց չկորցնել իրենց իրավունքները պաշտպանելու հնարավորությունը:

 Պաշտպանի աշխատակազմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее