▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անտարբեր չկարողացա մնալ սիրասուն վարչապետի համեստության պոռթկումի հանդեպ

Քոչարյանն ու վարչապետն իրար միս են կրծում: Իրար արժանի ու մեկը մյուսին լրացնող ու միևնույն համակարգի մասնիկների լեզվակռվին ի՞նչ խառնվես:
Բայց անտարբեր չկարողացա մնալ սիրասուն վարչապետի համեստության պոռթկումի հանդեպ՝

«իմ համեստ անձի» և «չորս ժամ տևած ասուլիսը»

Ինչ-որ դիսսոնանս չկա՞ էս երկու հատվածի միջև: Համեստ անձը չորս ժամ բոլոր հնարավոր միջոցներով մի ամբողջ երկրի գլուխ չէր հարդուկի: Տեղից էլ տարվա ընթացքում ում-ում, բայց իր համեստ անձի պակասությունը չենք զգացել:

Ինչևէ, մաղթեմ ինձ ու ազգիս, որ եկող տարի էս համեստներից վերջապես ազատվենք:

Այ որ ազատվենք, ես պոստ-ֆակտում՝ 2014-ի դեկտեմբերի 31-ին, սրտանց կշնորհավորեմ ազգիս՝ անցած ու երջանիկ հանգամանքներով լեցուն 2014 թվականը: Հիմա ձեռս չի գնում մի տեսակ:

Թե չէ 2013 շնորհավորողները գո՞հ են իրենց շնորհավորած տարուց: Ինչ ասես բերեցին գլխներիս էս համեստները:

Մի խոսքով, էնպես լինի, որ իրար շնորհավորելու բան ունենանք եկող տարի:

Ու խաղաղություն լինի սահմաններին, ու զինվորներս չմրսեն էս սառնամանիքին:

Ազգիս ամենալավ մարդիկ երեխեքն են ու զինվորները: Ու Աստծու ամենազոր Աջն ամենաշատը նրանց գլխին լինի:

 

Աղբյուր` noni-no.livejournal.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее