ԱՄՆ-ի կողմից ռուսական մի քանի ընկերությունների, ադ թվում`ՎՏԲ Բանկ նկատմամբ պատժամիջոցների կիրառումից հետո, նման սանկցիաների է դիմել նաև Եվրամիությունն, ինչի առթիվ ՎՏԲ Բանկ-ի հայտարությունը` ստորև.
ՎՏԲ-ն բացասական է գնահատում եվրոպական իշխանությունների որոշումը, որը սահմանափակում է կապիտալի շուկայի հասանելիությունը: Այդպիսի գործողությունները հակասում են եվրոպացիների ժողովրդավարական արժեքներին, որոնք հետևցին իրենց ավագ անդրօվկիանոսյան ընկերներին` հակառակ սեփական շահերին:
Ընդունված որոշումները նույնպես բացարձակ չեն համապատասխանում ազատ շուկայի հիմնարար սկզբունքներին և խտրական են ոչ միայն ՎՏԲ-ի այլ նաև միջազգային ներդրողների հանդեպ: Փաստացի եվրոպական իշխանությունները իրենց իրավունք են վերապահել նրանց փոխարեն որոշելու, թե որտեղ ներդնել միջոցները:
Չնայած եվրոպական պատժամիջոցներին` ՎՏԲ-ն և իր դուստր ձեռնարկությունները շարունակելու են աշխատանքը նույն ռեժիմով` կատարելով իրենց ներդրողների ու բաժնետերերի հանդեպ բոլոր պարտավորությունները և պահպանելով հաճախորդների սպասարկման բարձր որակը:
Կապիտալի շուկայում գործարքների պլանավորումը կախված կլինի ֆոնդավորման մեր պահանջարկից, ինչպես նաև շուկայի հնարավորություններից ու կոնյունկտուրայից: