▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիկուհու տան նկուղում 7 նորածնի դի է հայտնաբերվել

Ամերիկյան Փլեսանթ-Գրոուվ քաղաքի ոստիկանությունը բնակելի տան նկուղում նորածինների դի է հայտնաբերել, որոնց թիվը հասնում է 7-ի:

Երեխաներին սպանելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել են 39-ամյա Մեգան Հանթսմենին, ով ավելի վաղ բնակվել է այդ տանը։ Ըստ նախնական տվյալների՝ նա եղել է երեխաների մայրը։

«Նրա ազգականներից մեկն ավտոտնակը մաքրելիս կասկածելի տուփ է գտել։ Բացելով այն` նա այնտեղ հայտնաբերել է երեխայի մարմին»,- հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Ռոբերթսը։

Օրենքի պահապանները խուզարկել են տունն ու ընդհանուր առմամբ 7 տուփ են գտել, որոնց մեջ նորածնի մարմիններ են եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее