Սիրիայում գլխատված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ընտանիքը հրապարակել է վերջինիս նամակը, որը նա գրել էր գերության մեջ: Հաղորդում է РИА Новости-ն:
Նամակը հրապարակվել է Ֆոուլիի հարազատների ֆեյսբուքյան էջում: Լրագրողը գրել է, որ ապրում է հրաշալի օրերի հիշողություններով, որոնք անց է կացրել հարազատների հետ, որպեսզի չմտածի իր վիճակի մասին:
«Ընտանիքի և ընկերների մասին հուշերն ինձ հեռացնում են իրականությունից և սիտրս լցվում է երջանկությամբ»,- գրել է Ֆոուլին:
Լրագրողը նաև հիշում է պատառիկներ մանկությունից, թե ինչպես է խաղացել քույրերի ու եղբայրների հետ: Նա պատմել է, որ իր հետ գերության մեջ են պահվում 17 մարդ: