▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տոկոսով գումարներ է տալիս

Այն, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը տոկոսով գումարներ է տալիս, վաղուց է շրջանառվում հասարակության մեջ: Եվ, փաստորեն, ՀՀկ-ական տիկինը և իր ամուսինը այդ գումարները տրամադրել են ՀՀ քաղաքացիների գումարները հափշտակած սպառողական կոոպերատիվի նախագահին և նրա գործընկերներին՝անօրինական գործարքի մեջ մտնելով նրանց հետ և խարդախության գնալով:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ խարդախության մասին հոդվածի համաձայն, բնակիչները անհապաղ պետք է դիմեն դատարան՝հայց ներկայացնելով Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, կոոպերատիվի նախագահի և խոշոր չափի խարդախությանը մասնակից բոլոր անձանց դեմ՝պահանջելով օրենքի համաձայն մինչև 8 տարի ժամկետով պատժի ենթարկել խաբեությունն իրականցնողներին և վերադարձնել քաղաքացիներին իրենց վճարած գումարները:
Սիրելի քաղաքացիներ, տեր կանգնեք ձեր իրավունքներին:

 

Անի Զախարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее