Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը պատրաստվում է հանքաքար արդյունահանել XV-XVI-րդ դարերի Բազիլիկ եկեղեցու տակից, հաղորսում է «Էկոլուրը»: Բացահանքի տարածքում գտնվող եկեղեցու տակ զբաղեցնող պաշտպանիչ բնամասում առկա է 2995.0 հազար տոննա հանքաքար, որտեղ պղնձի պարունակությունը 0.237% է, իսկ մոլիբդենինը` 0.028%:
Այս մասին նշված է Ագարակի բացհանքի ընդլայնման աշխատանքային նախագծում: Կոմբինատը պարտավորվել է պետբյուջե փոխանցել 400 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամ, որպեսզի եկեղեցին տեղափոխվի Ագարակ քաղաք:
Բացհանքի արտադրողականությունը տարեկան 3 միլիոն տոննայից դառնալու է 3,5 միլիոն տոննա: Նպատակն է բացահանքի արտադրողականությունը համադրել Ագարակի հարստացուցիչ ֆաբրիկայի արտադրողականության հետ, որը տարեկան նույնպես կազմում է 3,5 միլիոն տոննա: Հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի գործունեության ժամկետը 25 տարի է: