Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ոստիկանությանն ու դատախազությանը «գործ տվող» գյուղնախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ Կասյան փողոցի տոնավաճառում առևտուր անող մի կնոջ կշտամբել է «կաբաչկան» 80 դրամով վաճառելու համար և պահանջել է վաճառել 100 դրամով...
Դե, ինքը ԱրտՖուդի սպիտակ ջրախառը հեղուկը, որի վրա «Այծի կաթ» է գրված, վաճառում է իր գրպանին հարմար գնով...
Համ էլ, 80 դրամ հասկացությունը այս նախարարի գիտակցության մեջ չկա, նման թվերը նա վաղուց է ջնջել... Գոնե հազարներով առևտուր անեն մարդիկ... Այն էլ՝ ԱՄՆ դոլարի տեսքով..
Հիշեցնենք, որ Գյուղնախարար Սերգո Կարապետյանը մասնակցելով Կասյան փողոցում գյուղատնտեսական շուկայի բացման արարողությանը, մի վաճառողուհուց հետաքրքրվել է, թե ինչ արժե «կաբաչկան»: Երբ վաճառողուհին պատասխանել է՝ 80 դրամ, Սերգո Կարապետյանը զայրացած նախատել է կնոջը, թե «էդքան էժա՞ն… կրա՞կն ես ընկել ձեռը, գոնե 100 դրամ ծախի»:
Մինչդեռ դդմիկն այլ տեղերում այս օրերին ավելի էժան է: Գյուղացու մասին մտահոգվելու յուրօրինակ ձեւ է գտել գյուղնախարարը, ով շուկայի գներից, փաստորեն, անտեղյակ է»: