Hraparak.am-ը գրում է.
Եթե ապրիլյան քառօրյա պատերազմը բացահայտեց հայ զինվորի ու նրա ընտանիքի սոցիալական պատկերը, ապա օլիմպիադան՝ այն մարզադպրոցները, որտեղից չեմպիոններ ու փոխչեմպիոններ են դուրս գալիս:
Ամենաթշվառների թեժ եռյակում առայժմ Գյումրու եւ Արմավիրի մարզի Ջրառատի մարզադպրոցներն են: Ինչու առայժմ, որովհետեւ դեռեւս այդ դպրոցների սաներն են լավագույն արդյունք ցույց տալով մարզաշխարհի ուշադրությունն իրենց վրա հրավիրել եւ հարկադրել զգալ ըմբշամարտի ու ծանրամարտի հայկական դպրոցի ուժը:
Այն, ինչին հասել են մեր մարզիկները, բացառապես իրենց եւ իրենց մարզիչների տքնաջան ու անդադրում աշխատանքի արդյունքն է: Որովհետեւ դպրոց կոչվածը, որտեղ նրանք մարմին ու կամք են կոփում, շատ հեռու է մարմնակրթական հաստատություն կոչվելուց: Ջրառատի մարզասրահը, որտեղ իր պարապմունքներն է անցկացնում օլիմպիական խաղերի ծանրամարտի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, թող ներվի ասել՝ արտաքնոց է հիշեցնում: Նույնիսկ ջուր չկա, որ տոննաներ կշռող ծանրաձողի հետ կռիվ տալուց հետո մարզիկները մի թեթեւ ցնցուղ ընդունեն: Չնայած որ՝ ցնցուղ էլ չկա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում