▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

150 Դրա՞մ-Խնդրանք,առաջարկ,պահանջ

Միայն ուղևարձի բարձրացնելով չէ, որ մեր տրանսպորտի սպասարկումը կարելի է բարելավվել:Պետք է ,պարտադիր է հասարակական տրանսպորտի վարորդն իմանա որ,

1.ՉԻ կարելի ղեկին ծխել

2.ՉԻ կարելի ղեկին հեռախոսով խոսել

3.ՉԻ կարելի ուղևորների հետ կոպիտ և ոչ հարգալից խոսել

4.ՉԻ կարելի արագ(50-60կմ/ժ-ից) վարել

5.ՉԻ կարելի 12-13 տեղանոց երթուղայինում ավելի (20-30) ուղևոր վերցնել

6.ՉԻ կարելի կանգառից դուրս կանգնել

7.Չի կարելի 2-3 գցին կանգառ անել

8.Չի կարելի ամեն կանգառում 5 րոպե կանգնել

9.Չի կարելի բարձր կամ անճաշակ երաժշտություն միացնել

10.Չի կարելի սպորտային համազգեստով,ոտաբոբիկ,հողաթափերով նստել հասարակական տրանսպորտի ղեկին

11.ՉԻ կարելի հանգցրած շարժիչով կամ (холостой) վարել մեքենան

12.Վարորդը պետք է կոկիկ տեսք ունենա

13.Վարորդը պետք է միշտ սափրված լինի

14.Վարորդը միշտ պետք է մանր ունենա

15.Վարորդը պետք է համապատասխան փաստատուղթ ունենա հասարակական տրանսպորտ վարելու համար

Հասարակական տրանսպորտի մեջ պետք է փակցված լինի

1.Վարորդի անուն ազգանունը

2.ՈՒղևարձի չափը

3.Տվյավ տրանսպորտը սպասարկող կազմակերպության հեռախոսահամարը(Առաջրկությունների և բողոքների համար)

4.Անվճար երթևեկության իրավունք ունեցողների ցուցակը

5.Թուղթ որի վրա գրված լինի-(Նստատեղ երեխա մայրերի և մեծահասակների համար)

Ուղևորը -

1. ՉՊԵՏՔ Է -փչացնի տրանսպորտային միջոցը

2. ՉՊԵՏՔ Է-կանգառից դուրս կանգառ պահանջի

3. ՉՊԵՏՔ Է-կեղտոտի տրանսպորտային միջոցը

4. ՊԵՏՔ Է-հարգալից լինի տարեցների և ծերերի նկատմամբ

5. ՊԵՏՔ Է հարգալից լինի վարորդի նկատմամբ

Այսքան խնդրանքից, առաջարկից ու պահանջների կատարելուց հետո նոր մենք կունենանք ոչ թե Եվրոպական չափանիշներին համապատասխան այլ ՀԱՅԻ ՄԱՐԴԿԱՅԻՆ չափանիշներին համապատասխան տրանսպորտ:Թող վարորդներն ու գիծը սպասարկող կազմակերպությունները (ԳԾԻ ՏԵՐԵՐԸ) երբևէ չմոռանան,որ իրենց ընտանիքի,երեխաների հացն ու ջուրը այդ ուղևորների քրտինքի հաշվին են ստեղծում-իսկ ուրիշի հալալ քրտինքը հարամ ուտողը եթե ոչ ժողովրդի կամ երկրի կողմից ապա Աստծո կողմից մի օր հաստատ կպատժվի:

Հրայր Ասլանյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее