▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

14-ամյա աղջկա ինքնասպանությունը որակեցին որպես կենցաղային հողի վրա կատարված, այնինչ...

Սեպտեմբերի 10-ը ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: 

«Ամենաշատը 50 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք են ինքնասպանություն գործում: Երեխաները կողքին չեն, դեղորայքի համար անհրաժեշտ գումար չկա, ի վիճակի չեն ինչ-որ բան փոխել»,-ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով` ինքնասպանության պատրաստվողների 80 տոկոսը մինչ այդ քայլը կատարելը խոսում է դրա մասին: Ինքնասպանությունները հիմնականում գործում են գարնանը, երբ զգացողությունները սրվում են.

«Ինքնասպանության պատրաստվողի հետ եթե մեկը զրուցում է, 70 տոկոսով նա չի կատարի այդ քայլը»,-ասում է սոցիոլոգը:

Նա նշում է` «Երբ ինքնասպանություն է գործում ասենք երեխա, ծնողներն ասում են` լավ ուտում էր, լավ հագնում: Բա ո՞ւր մնաց ներաշխարհը»:

«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի խոսքով` մենք չունենք ինքնասպանության փորձ կատարած մարդկանց հետ աշխատող մասնագետներ:

«Ցանկացած մարդ, ով ինքնասպանության փորձ է կատարել, հետո պարտադիր կրկնում է: Չունենք մասնագետներ, ովքեր կասեն, թե ինչն է դրդել ինքնասպանության: Պետական մակարդակով աշխատանքներ պետք է տարվեն` մարդկանց հետ աշխատելու համար»,-նկատեց Ալեքսանդր Ամարյանը:

 Նրա խոսքով` խարիզմատիկ եկեղեցիների մեջ շատ են ինքնասպանության փորձերը.

«14 տարեկան աղջկա ինքնասպանությունը որակեցին, որպես կենցաղային հողի վրա կատարված. մոր կարոտ: Ի՞նչ մոր կարոտ. Նրա ուղեղը լրիվ «լվացած» էր: Մտանք աղջկա սենյակ. փոքր էր ու պատերը սև, ջեռուցման հետևանք էր: Նա մի վառ զգեստ չուներ, իսկ գտնված միակ գիրքը կրոնական էր ու ամբողջովին կարմիր գրիչով գծված»,-պատմեց Ալեքսանդր Ամարյանը:

Ահարոն Ադիբեկյանը նկատում է` Հայաստանում անգամ թեժ գիծը չօգնեց. «Ամբողջ աշխարհում կա նման բան. ինքնասպանություն կատարել պատրաստվողը զանգահարում է: Մեզ մոտ, ցավոք, դա չաշխատեց»:

Իսկ, թե ինչու, Ալեքսանդր Ամարյանը գիտեր պատասխանը. «Հույս չունեին, որ կօգնեին, մասնագետ չկա»:

Անի Կարապետյան

Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Ամենաշատը 50-ից բարձր անձինք են ինքնասպանություն գործում:
«Երեխաները կողքին չեն, դեղորայքի համար անհրաժեշտ գումար չկա, անճար են ինչ-որ բան փոխել»,-ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
Նրա խոսքով` ինքնասպանության պատրաստվողների 80 տոկոսը մինչև այդ քայլը կատարելը խոսում է դրա մասին: Ինքնասպանությունները հիմնականում գործվում են գարնանը, երբ զգացողությունները սրվում են.
«Ինքնասպանության պատրաստվողի հետ եթե մեկը զրուցում է, 70 տոկոսով նա չի կատարի այդ քայլը»,-ասում է սոցիոլոգը:
Նա նշում է` «Երբ ինքնասպանություն է գործում ասենք երեխա, ծնողներն ասում են` լավ ուտում էր, լավ հագնում: Բա ո՞ւր մանց ներաշխարհը»:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Թեման` «Սեպտեմբերի 10-ն Ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրն է: Որքանով է կրոնական տարրն առկա ինքնասպանություններում: Վիճակագրական տվյալներ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее