▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիրուսակիր են մեր քաղաքական դաշտը, հանրային կյանքը, վիրուսները գրոհում են մեր ընտանիքները...

Պարզվեց, որ իմ էջը գրոհած վիրուսը «թուրք» էր - նա իմ անունից լայք էր արել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Եվ ոչ միայն նրան, այլև շատ այլ թուրքերի ու թուրքական կայքերի: Սակայն հանգիստ թողնեմ այս վիրուսին...

Գանք մեր կյանքին, հայոց կյանքին: Էս երկու հազար ու ավելի տարի է, որ Հայքը գրոհել են օտարածին վիրուսներ: Եվ գնալով շատացել են: Սրանց unlike անելու ձևերը մոռացել ենք: Բայց էն, ինչ մեր հետ կատարվեց վերջին 20 տարում, աներևակայելի է - մեզ գրոհել են այնպիսի՜ լավ ծրագրավորած, ճշմարտանման, ագրեսիվ, սուտ ու պատիր վիրուսներ... Սրանց թվարկելը իմաստ չունի, լավ գիտեք...

Հիմա ո՞նց անենք, ի՞նչ ձևով unlike անենք այդ վիրուսներին: Վիրուսակիր են մեր քաղաքական դաշտը, հանրային կյանքը, վիրուսները արդեն վաղուց գրոհում են մեր ընտանիքները... Հիմա լավ լսե՜ք, սիրելիներ... Դրանց դատողությամբ, խելքին զոռ տալով, հակածրագիր գրելով, ընտրություններով, պարզ առճակատումով, նույնիսկ ապստամբությամբ չես հեռացնի: Ծանր թուղթ ու գիր է, հենց էնպես չես քանդի: Մի հուր կա, մի բոց կա որ կարող է այրել դրանց - բնիկ մշակույթի հուրը, ազգի ոգու և գենի մեջ թաքնված... Որը կվերականգնի մեր էթիկան: 

Սա է էս խայտառակ վիճակը հաղթահարելու, երկհազարամյա վիրուսակիր մեր ազգին առողջացնելու, մեր գիտակցությունը գրաված վիրուսներին unlike անելու եղանակը: Վերջում շնորհակալ լինեմ «թուրք» վիրուսին, նրանից օգուտ ստանանք - առիթ եղավ՝ էս երկու տողը ձեզ գրեցի... Մնաց, որ ֆեյսբուքը ստատուսս ընդունի, լայքերը չի ընդունում...

 

Լևոն Դռնոյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more