«Խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզում չկա»,- Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ընդգծեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ ի պատասխան հարցին, թե «հաղթահարվելո՞ւ է խորհրդարանական երկու խմբակցությունների միջև խզումը»: «Նախագահ Քոչարյանի աջակիցների մեջ կան մարդիկ, որոնք պարզվեց, որ 7 տարի է տիրաժավորում էին այն ստերի կծիկը, որը բացառապես ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին, ու պարզվեց, որ այդ մարդկանցից մեկը Քոչարյանի գրասենյակի ղեկավարն է»,-նշեց Մամիջանյանը: Պատգամավորը փաստեց, որ «Հանրապետական»-ը ունի մի սկզբունք՝ «որպես ՀՀ-ում գրանցված առաջին հասարակաքաղաքական միավոր, մենք պիտի արժանի լինենք մեր հիմնադիր հայրերին՝ ունենալով մեկ գաղափար՝ անկախ, հզոր ՀՀ և Արցախ»: «Մենք դրա համար կանենք ամեն ինչ, թե այդ ընթացքում մեզ ով կօգնի և ով կխանգարի, իրենց կդատի պատմությունը»,- հավելեց Մամիջանյանը:
«Քոչարյանի աջակիցներից կան մարդիկ՝ 7 տարի տիրաժավորում էին Փաշինյանին ձեռնտու ստերի կծիկը». Հայկ Մամիջանյան
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


