▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարզվեց՝ Սերժ Սարգսյանի գրած Սահմանադրությունը ճիշտ ու ճիշտ իր համար է»․ Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Խոսվում է, թե Փաշինյանը երրորդ անգամ է իշխանավարման հայտ ներկայացրել ու ստացել, ինչն անթույլատրելի է։ Իբր՝ նույն քայլի համար նա քննադատում էր Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ, Փաշինյանին ուղղված այս մեղադրանքն անհիմն է։ Սերժ Սարգսյանը երկու ժամկետ իշխանավարելուց հետո որոշեց Սահմանադրություն փոխելով՝ անցնել կառավարման պառլամենտական համակարգի և այդ միջոցով հավերժացնել իր իշխանությունը։ Ըստ նրա հաշվարկների՝ այս տարբերակով նա կկարողանար իշխանավարել այնքան, որքան կկամենար։ Բայց չստացվեց։ Նրա այս քայլից վիրավորված/վրդովված հայաստանցին մերժեց նրան։ Մերժման ալիքն օգտագործելով՝ իշխանության եկած Փաշինյանը զարմանքով պարզեց, որ Սարգսյանի գրած Սահմանադրությունը ճիշտ ու ճիշտ իր համար է։ Այն իրեն տալիս է ոչ միայն միահեծան կառավարելու հսկայական լիազորություններ, այլ նաև՝ անընդհատ առաջադրվելու ու ընտրվելու իրավունք։ Պառլամենտական համակարգն է այսպիսին։ Եթե, իհարկե, Սահմանադրությունը նույն մարդու վերընտրվելը չի սահմանափակվում։ Հիմա, օրինակ, Հունգարիայում, որը նույնպես պառլամենտական երկիր է, նման սահմանափակում մտցնելու նախագիծ է քննարկվում։ Հայաստանում նման սահմանափակում չկա, չի էլ նախատեսվում, հավանաբար՝ չի էլ լինելու։ Այնպես որ՝ սրա դեմ խոսելն անհիմն է։
Սրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է։
Մինչև հաջորդ ընտրություններ 5 տարի ժամանակ կա։ Փաշինյանին այս առնչությամբ քննադատելու փոխարեն առաջարկում եմ այս 5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանին, հանդիպման բոլոր առիթներն օգտագործելով, անընդհատ նույն հարցն ուղղել՝ գո՞հ է արդյոք իր արածից»։

info@asekose.am/095519696
Հասարակություն more