▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վստա՞հ եք, որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխանությանը»․ լրագրողը՝ Սամվել Կարապետյանին

Եթե մանդատները վերցնեք և գնաք ԱԺ, վստա՞հ եք, որ ձեր թիմակիցներից չեն միանա իշխանությանը և չեն քվեարկի նրանց օգտին»,- լրագրողը հարց ուղղեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին։ «Մենք արդեն ասել ենք՝ իրենք են միանալու մեզ։ Ունենք վստահություն՝ չեն միանալու»,- պատասխանեց Կարապետյանը։

***

«Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել՝ իրենք էլ դա գիտեն, մենք էլ, աշխարհն էլ տեսնում է: Դրանից ելնելով՝ կարվեն քայլեր: Եթե ինքը վստահ է, որ հաղթել է, առաջարկում ենք՝ լեգիտիմացնել այս ամենը: ՀՀ-ն պետք է ունենա լեգիտիմ իշխանություն. գնանք երկրորդ փուլ»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ հավելելով, որ «երկրորդ փուլում հեշտ կլինի, որովհետև փոշիացնողներ չեն լինի»: «Եթե ինքը վստահ է իր վրա, գնանք երկրորդ փուլ»,- նշեց նա:

***

«Ասում եք՝ կեղծված են ընտրությունները, եթե ԿԸՀ-ն ու ՍԴ-ն էլ ձեր դիմումները մերժեն, կգնա՞ք խորհրդարան»,- դիմելով Սամվել Կարապետյանին՝ հարցրեց լրագրողը: «Գիտեք՝ ինչ, խորհրդարանը դեռ շատ շուտ է: Մեր հարցը դա չէ, մեր հարցը Փաշինյանին հեռացնելն է... Եթե գտնենք, որ խորհրդարանով ավելի արագ կհեռացնենք Փաշինյանին, կգնանք խորհրդարան, եթե գտնենք՝ կարող ենք հեռացնել ձեր ասած՝ փողոցային պայքարով, ապա՝ այդպես»,- ասաց Կարապետյանը:

***

«Ընտրություններն ամբողջությամբ տապալված են, համ կեղծված են, համ տեռորի տակ ընտրություններ չեն անցկացվում. մեր շրջանային համակարգողները կալանավորված են, 700-ից ավելի մարդ ձերբակալվել է»,- քաղաքական գնահատական հնչեցրեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը: Նա նշեց, որ արդեն դիմել են ԿԸՀ, հետո կդիմեն ՍԴ:

info@asekose.am/095519696
Հասարակություն more