▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ հորեղբայրը դատարանում ինֆարկտ է ստացել»

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված և մահացած հղի Սոնա Մնացականյանի գործով հերթական նիստի ընթացքում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտմկանի ինֆարկտ է ստացել։

Այս մասին «Նյուզ»-ին հայտնել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Ինքնազգացողությունը վատացավ, շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին, որտեղ էլ հայտնեցին, որ սրտմկանի ինֆարկտ է ստացել»,- ասել է Ասլանյանը։

Փաստաբանը նշել է, որ օրեր առաջ էլ Սոնա Մնացականյանի հայրն էր սրտի հերթական  վիրատահությունը տարել ու այսօր չէր կարողացել ներկայանալ նիստին։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more