▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարոն Հայրիկյան, Դուք կարող եք հրաժարվել այդ 20 մլն-ից. ապացուցեք, որ մտահոգ եք Հայաստանի ապագայով...

Պարոն  Պարույր Հայրիկյան, տեղեկացա, որ Ձեր ձեռքի աշխատանքի վերականգնման համար Կառավարությունը որոշել է հատկացնել 20 մլն դրամ... Դուք միշտ, իբրև թե, հանդես եք եկել այն դիրքորոշմամբ, որ Հայաստանում շատ բաներ է պետք փոխել, անօրինության դեմ եք պայքարել, մտահոգվել մեր հայրենիքի համար: Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանում կան հարյուրավոր երեխաներ, որոնք բուժման կարիք ունեն , որոնք քաղցկեղի դեմ պայքար են մղում և որոնց ծնողները չեն կարողանում 5-6 հազար դոլար հայթհայթել, որպեսզի փրկեն իրենց բալիկի կյանքը` մեր ՀԱՅԱՍՏԱՆԻ ապագա քաղաքացիների կյանքը: Որ այդ երեխաների ծնողները չեն կարողանում անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերել, չեն կարողանում բժշկի դիմել կամ տանել հետազոտման.... Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, որ Հայաստանի սահմանամերձ գյուղերում մարդիկ ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, չունեն տարրական ապրուստի միջոցներ, անգան գյուղտեխնիկա չունեն, որպեսզի հող մշակեն ու իրենց ընտանիքը պահեն... նրանք արտագաղթում են նաև այս պատճառով, իսկ սահմանամերձ գյուղերի երեխաների մեծ մասի երազանքը հեծանիվ ունենալն է.... Ես ուզում եմ, որ Դուք իմանաք, ու անգամ համոզված եմ, որ գիտեք` 20 մլն դրամով կարելի է շատ ու շատ խուլ , հաշմանդամություն ունեցող երեխաների համար լսողական սարքավորումներ գնել ու անվասայլակներ, որպեսզի նրանք կարողանանք գոնե մեկ-մեկ տանից դուրս գալ ու կրթություն ստանալ ներառական դպրոցներում:
Եվ ահա Դուք այժմ հնարավորություն ունեք հրաժարվելու այդ 20 մլն դրամից, որ Ձեզ Հայաստանի «մտահոգ» կառավարությունը հատկացրել է բուժման համար... Ես վստահ եմ, որ Դուք դրա կարիքը չունեք և վստահ եմ նաև, որ Ձեր կյանքին վտանգ չի սպառնում, այսինքն Դուք հանգիստ կարող եք հրաժարվել դրանից, քանի որ վերոհիշյալ հանգամանքները առկա են ու հազարավոր քաղաքացիներ ավելի շատ այդ գումարի կարիքն ունեն: Ապացուցեք, որ Դուք մտահոգ եք Հայաստանի ու դրա քաղաքացիների ապագայով... Դա շատ հեշտ է անել, հավատացնում եմ Ձեզ:

Լրագրող Լիա Խոջոյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more