▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ո՞վ է ձեր «տանիքը»». հարց` Վարդան Ղուկասյանին

«Կարողանում եք բոլորի տուն մտնել, խիստ անձնական տեղեկություններ ու փաստաթղթեր ստանալ, ո՞վ է ձեր «տանիքը», ովքե՞ր են ձեր «տերերը»․ այս հարցին ի պատասխան՝ «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը նշեց․ «Վարդան Ղուկասյանը միշտ եղել է անտեր՝ սկսած մանկությունից՝ ունեցել է մի մայր, մինչև հիմա ունի միայն մայր։ Մենք տեր չունենք, համենայնդեպս ունեցել ենք գաղափարակիցներ։ Լավ է, թե վատ է, այդ գաղափարակիցները ո՛չ ապրում են Հայաստանում, ո՛չ Հայաստանի հետ»։Իսկ որտեղի՞ց ձեզ այդ միջոցները հարցին ի պատասխան ԴՕԿ կուսակցության նախագահը նշեց․ «Կադիրովն ասում էր՝ «Аллах дает», հիմա մեզ՝ «երկնային գրասենյակ дает»։ Հիմա թե ինչով է Վարդան Ղուկասյանն արժանացել երկնային գրասենյակի ուշադրությանը և աջակցությանը, դա երևի հարցնեք երկնային գրասենյակին»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more