▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պապիկյանը տեսակցել է վիրավոր զինծառայողներին. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրել

Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ, հայտնում է ՊՆ-ն։

Թարմացված․ Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Ֆակտոր.am-ին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում: Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են:

Հիշեցնենք՝ Նարեկ Պողոսյանը ծանր հրազենային վիրավորում էր ստացել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով: Ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more