▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում. Ավինյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը  տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը կվերագտնի իր տեղը Երևանի և երևանցու կյանքում։

Բարեկարգումից հետո այգին կդառնա երևանցիների սիրելի անկյուններից մեկը՝ ստեղծելով հարմար, արդիական, ազատ և ստեղծարար միջավայր. ճիշտ այնպիսին, ինչպիսին ցանկացել է երևանցին։

Այգին կունենա անհրաժեշտ բոլոր հարմարությունները և հնարավորությունները՝ զբոսնելու, հանգստի, ժամանակ անցկացնելու, աշխատելու և քաղաքը վայելելու համար։

Այն կլինի ավելին, քան միայն կանաչապատ տարածք»։

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more