▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է Դեդ Հասանի հետնորդը

Հունվարի 16-ին քրեական հեղինակություն «օրենքով գող» Հասան Ուսոյանի՝ «Դեդ Հասանի» սպանությունը մեծ աղմուկ բարձրացրեց ետխորհրդային գրեթե բոլոր երկրներում։

Ռուսական կրիմինալ կայսրության ղեկն «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկի) մահից հետո ամբողջությամբ անցել էր նրա վաղեմի ընկեր, ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի ձեռքը։ Ըստ շրջանառվող որոշ լուրերի Դեդ Հասանի սպանության հավանական պատվիրատուները կարող են լինել քրեական աշխարհի ընդդիմադիր խմբավորումների առաջնորդներ Ջամալ Միքելաձեն և Ռովշան Ջանիևը։

Այժմ բուռն քննարկումների առարկա է դարձել այն հարցը, թե ով կլինի Դեդ Հասանի հետնորդը։

Նշենք, որ տարիներ առաջ Դեդ Հասանի աջ ձեռքն էր համարվում Ռուսաստանի հանցագործ աշխարհի ազդեցիկ դեմքերից մեկը՝ «օրենքով գող», ազգությամբ հայ Արմեն Հարությունյանը (Արմեն Կանևսկոյ)։ Վերջինիս այդ «պատվավոր» կոչումը տվել է Դեդ Հասանը։ Շատերի համար հենց Արմեն Հարությունյանն էլ շարունակելու էր Հասանի գործը։

Սակայն Արմեն Կանևսկոյը մահանում է 2010 թվականի դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը Աստրախանում։ Վերջինս մահացել է հիվանդանոցում՝ միանգամից մի քանի կենսական կարևոր օրգանների աշխատանքի խաթարման հետևանքով։ Նա 2009 թվականին դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման և շաքարախտ հիվանդության պատճառով պահվում էր դատապարտյալների հիվանդանոցում: Այժմ բոլորին հետաքրքրում է, թե ով կլինի Դեդ Հասանի «արժանի ժառանգորդը», ում ընտրությունից է կախված ետխորհրդային տարածաշրջանի «կրիմինալ ապագան»։ Հնչում են շատ տարբեր անուններ, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող։

Խնդիրն այն է, որ եթե ամենասեղմ ժամկետում չգտնվի «հետևորդը», ապա հանցագործ աշխարհում կսկսվի անխուսափելի պատերազմ անկանխատեսելի հետևանքներով։ Դեդ Հասանն ամենևին «հրեշտակ» չլինելով դրական ազդեցություն էր թողնում հանցաշխարհի կյանքում, քանի որ նա այն զսպող շապիկն էր, որը կարգավորում էր «գողական աշխարհի» հարաբերություններն ու հարթում բոլոր տեսակի միջադեպերը։

 

Աղբյուրը` Լուրեր.com-ի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more